Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շավարշ Քոչարյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության նվազմամբ

Շավարշ Քոչարյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության նվազմամբ
08.12.2017 | 06:28

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ` կառավարության նիստից հետո ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։


Խոսելով բանակցային գործընթացում առաջընթացի ու վստահության մասին՝ նախարարը նշեց, դժվար է հստակ ասել, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, իսկ հետո՝ խոչընդոտում: «Եթե նա, իրոք, ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, պետք է այդ գործելաոճը դադարեցնի»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը։

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ